6 մարտի 2012 - 13:32 AMT
Վարդան Այվազյան. ՀՀԿ Հայաստանի ամենադոմինանտ քաղաքական ուժն է

Իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Այվազյանը բնական է համարում, որ Հայստանի այլ քաղաքական ուժեր իր գործունեության մեջ հիմնվում են ՀՀԿ վրա, քանի որ այն ամենադոմինանտ ուժն է: Նա ընդգծել է, որ գալիք ընտրություններին ՀՀԿ մտադիր չէ պայքարել ինչ-որ մեկի հետ, այլ պայքարելու է այսօրվա դիրքի ամրապնդման համար: «Մենք մեզ մյուսներից բարձր չենք դասում և պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ երկրում կատարվել է ՀՀԿ իշխանության ընթացքում` և լավի, և վատի»,-հայտարարել է Այվազյանը: