6 մարտի 2012 - 13:35 AMT
Ջոն Մաքքեյն. «Արաբական գարունն» արդեն եկել է Ռուսաստան

Արիզոնա նահանգից ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնը Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններն անվանել է «խարդախություն», հաղորդում է CNN հեռուստաալիքը:

«Արաբական գարունն արդեն եկել է Ռուսաստան և այն կշարունակվի: Նույն բանը մի օր տեղի կունենա Չինաստանում: Մենք ապրում ենք նոր ժամանակակից աշխարհում, սա XXI դարն է: Ես վստահ եմ, որ ռուս ժողովուրդը հավերժ չի տանի կոռումպացված իշխանությունը»,- ասել է սենատորը: