6 մարտի 2012 - 16:27 AMT
Գամբիայի ֆուտբոլի հավաքականը կարող է զրկվել բոլոր միջազգային մրցաշարերին մասնակցելուց

ՖԻՖԱ-ն նախազգուշացրել է Գամբիային, որ նրա նկատմամբ կարող են կիարռվել խիստ պատժամիջոցներ նրա համար, որ Աֆրիկայի գավաթից հետո, երկրի ղեկավարությունն ամբողջովին ցրել է տեղական ֆուտբոլային ասոցիացիան:

ՖԻՖԱ-ն խնդրել է հաշվետվություններ ներկայացնել աշխատանքից հեռացված պաշտոնյաների գործերի մասին: Անհրաժեշտության դեպքում ՖԻՖԱ-ն կհավաքի արտակարգ կոմիտե` Զեպ Բլատտերի գլխավորությամբ, հայտնում է sport-express.ru-ն:

Համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը կարող է զրկել Գամբիայի հավաքականին բոլոր միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, քանի որ ֆուտբոլային գործերին խառնվել է աֆրիկյան պետության կառավարությունը: