6 մարտի 2012 - 16:36 AMT
Ավստրալիան շարունակում է ջրի տակ ընկղմվել

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները շարունակում են տարածվել Ավստարալիայի արևելյան շրջաններում: Երեքշաբթի 13 հազար մարդ է տարհանվել 3 նահանգներում` Նոր հարավային Ուելսից, Քվինսլենդից և Վիկտորիայից:

Տարերքը սպառնում է Սիդնեյից 450կմ հարավ-արևմուտքում տեղակայված Ուոգա-Ուոգա քաղաքին: Քաղաքի 60 հազար բնակչությունից 8 հազարը ստիպված էին լքել իրենց տները: Տարհանման աշխատանքներում ներգրավված է բանակը:

Օդերևութաբանների տվյալներով, հորդառատ անձրևները Նոր հարավային Ուելսում աստիճանաբար դադարում են: Սակայն գետերի մակարդակը բարձրանալու է և հեղեների վտանգը բազմաթիվ շրջաններում դեռ պահպանվում է, հայտնում է Euronews-ը: