6 մարտի 2012 - 16:46 AMT
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է հինգ ցմահ դատապարտյալի փախուստի փորձը

Մարտի 2-ին ժամը 12.00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է հինգ ցմահ դատապարտյալի փախուստի փորձը:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն` իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների շրջանակը պարզելու նպատակով: Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է հետաքննություն: Քննության շահերից ելնելով` դեպքի մանրամասները չեն հրապարակվում: