6 մարտի 2012 - 16:53 AMT
Երևանում մարտի 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտի 7-ին, 9-ին, 11-ին Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրև: Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, 10-ին առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին`

մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 7-9-ը աստիճանաբար կբարձրանա՝ 5-7, 10-ի ցերեկը, 11-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով: Երևանում մարտի 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակսպասվում են տեղումներ: