6 մարտի 2012 - 17:12 AMT
Աջափնյակ վարչական շրջանը վաղը մասնակի կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, մարտի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1, Գ-3 (Նազարբեկյան) և 16-րդ (Նորաշեն) թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: