6 մարտի 2012 - 18:06 AMT
«ԱրմենՏելի» ֆիքսված ցանցին միանալու վարձը հնարավոր է վճարել 6-12 ամսվա ընթացքում

«ԱրմենՏելը» հայտարարում է ֆիքսված հեռախոսակապին միանալու նոր հնարավորության մասին: Մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական անձիք կարող են միացման վարձը վճարել 6 կամ 12 ամսվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

«ԱրմենՏել»-ը ձգտում է դարձնել ծառայություններն առավել հարմարավետ, մեր հերթական առաջարկը հաշվի է առնում հաճախորդների պահանջներն ու ցանկությունը և միտված է քաղաքային հեռախոսակապի ու լայնաշերտ Ինտերնետ-հասանելիության ծառայություններն ավելի մատչելի դարձնելուն», - նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline ֆիքսված հեռախոսային ցանցին միացման վճարը ֆիզիկական անձանց համար կազմում է 12 000 դրամ: Փուլային վճարման տարբերակից կարող են օգտվել Երևանի և բոլոր մարզերի բնակիչները: