6 մարտի 2012 - 18:07 AMT
Կայացել է բազկամարտի բաց առաջնություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին

Մարտի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՊՃՀ Երիտասարդ համալսարանականների կենտրոնը կազմակերպել էին բազկամարտի բաց առաջնություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին։ Առաջնությանը մասնակցում էին հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ավելի քան 120 ուսանողներ։

Առաջնության բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ Հրազդանի հումանիտար ինստիտուտի ուսանող, 65-70 կգ քաշային կարգում հանդես եկող 19-ամյա Էմիլ Ամիրշատյանը։

Բաց առաջնության հաղթողները հետագայում հնարավորություն կունենան մասնակցելու ՀՀ բազկամարտի առաջնությանը, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող համաբանակային սպարտակիադայի բազկամարտի միջբուհական առաջնությանը: