6 մարտի 2012 - 18:24 AMT
Բաքուն փոշմանե՞լ է ԵԱՀԿ ՄԽ –ում Ֆրանսիայի համանախագահությունից հրաժարվելու հարցում

Պետք է որոշել, թե որքանով Ֆրանսիայի հեռացումը ՄԽ-ից շահավետ կլինի Ադրբեջանի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ինչպես հայտնում է AZE.az-ը, նա հայտարարել է, որ տեղեկություն չունի այն մասին, թե միլի մեջլիսը պահանջում է, որ Ֆրանսիան հեռացվի Մինսկի խմբից:

«Ես տեղեկություն չունեմ այն մասին, որ միլի մեջլիսը պահանջում է, որ Ֆրանսիան հեռացվի Մինսկի խմբից: Պետք է վերլուծել թե որքանով դա շահավետ կլինի Ադրբեջանի համար»,-ասել է նա, հայտնում է SalamNews-ը:

Նա նշել է, որ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից միայն երեքն են զբաղված ղարաբաղյան կարգավորմամբ՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան: Եթե առաջարկներ լինեն, պետք է լինեն ՄԱԿ ԱԽ-ից:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: