
Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ Հանրային խորհրդի անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն, այն հարցին, թե արդյո՞ք նա որևէ ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունի, պատասխանեց, որ ընտրությունները մեծ բազմաբնույթ ծախսեր են պահանջում և դրանց հնարավորությունները նա դեռ չունի։
Արշակ Սադոյանը այս հարցին պատասխանեց Հանրային խորհրդում այսօր կայացած «Տեղեկատվական տեխնոլոգիաներիների կիրառմամբ նախընտրական քարոզչության կազմակերպմում» թեմայով քննարկման ժամանակ։