Հայազգի ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել

Հայազգի ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել

PanARMENIAN.Net - Հայազգի ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը մարտի 6-ին Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում կարողացել է Հայաստանի հավաքականի համար առաջին մեդալը նվաճել: Երրորդ տեղի համար պայքարում ըմբիշը երեք մրցափուլերում հաղթանակ է տարել թուրք Յաքուփ Գորի հանդեպ և բրոնզե մեդալ նվաճել:

Մինչ այդ նա 1/8 եզրափակչում առավելության էր հասել Գեորգ Մարչլի (Ավստրիա) հանդեպ, այնուհետև պարտության մատնել ադրբեջանցի Էմին Ազիզովին: Կիսաեզրափակչում նա երկու մրցափուլերում զիջել էր Ալան Գոգաևին (Ռուսաստան):

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից` Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, ելույթ կունենան նաև Միհրան Ջաբուրյանը (55կգ), Արթուր Առաքելյանը (60կգ), Դավիթ Սաֆարյանը (66կգ), Մուսա Մուրթազալիևը (74կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ), Անդրանիկ Գալստյանը (96կգ) և Ռուսլան Բասիևը (120կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---