13 փետրվարի 2004 - 23:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ
Փետրվարի 15-17-ը Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման պետքարտուղարին առընթեր խորհրդարանական Գարեթ Թոմասը կայցելի Հայաստան: Երեւանում նա կհանդիպի ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Փետրվարի 16-ին Գ.Թոմասը կայցելի Արագածոտնի մարզի Երնջաթափ գյուղի դպրոցը, որի վերանորոգումը եւ աշխատողների վերապատրաստումը կատարվել է բրիտանական կողմի միջոցներով: Այցի արդյունքներով Գ. Թոմասը հայկական կողմի հետ կստորագրի Փոխըմռնման հուշագիր` Բրիտանիայի կողմից տեխնիկական աջակցության վերաբերյալ: