ԹԲԻԼԻՍԻՆ ԱԶԱՏԵԼ Է ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Երեկ Վրաստանի խորհրդարանը հաստատել է երկրի հինգ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պաշտոնաթողությունը: Պարտականությունների կատարումից ազատվել են Գերմանիայում եւ Լեհաստանում Վրաստանի դեսպան Կոտե Գաբաշվիլին, Հայաստանում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին, Իսրայելում` Ռեւազ Գաչիչիլաձեն, Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Չոգովաձեն: Մոտ ժամանակներս նախագահը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի վերոհիշյալ երկրներում Վրաստանի դեսպանների պաշտոնների նոր թեկնածությունները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---