7 մարտի 2012 - 11:19 AMT
Բորսաներում կտրուկ անկման պատճառով աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ կորցրել են 11,3 մլրդ դոլար

Բորսաներում կտրուկ անկման պատճառով աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ կորցրել են 11,3 մլրդ դոլար: Ինչպես վկայում է են Bloomberg Billionaires Index-ի տվյալները, անկումը տեղի է ունեցել Եվրոպայում թույլ վիճակագրական տվյալների ու Հունաստանի պետպարտքի վերադասավորման հաջողության վերաբերյալ կասկածների ֆոնի վրա:

Ամերիկացի միլիարդեր Ուորեն Բաֆֆետի կարողությունը կրճատվել է 407,3 մլն դոլարով՝ կազմելով 43,9 մլրդ դոլար: Լակշմի Միտտալի կարուղությունը նվազել է 918 մլն կամ 4 տոկոսով՝ հասնելով 22,3 մլրդ դոլարի: Արդյունքում Միտտալը դուրս է մնացել աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ցուցակից:

Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը կորցրել է 805, 4 մլրդ դոլար, այժմ նրա կարողությունը գնահատվում է 1,2 մլրդ դոլար: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ֆոնդային ինդեքսներն ԱՄՆ-ում երեքշաբթի կորցրել են 1,3-1,5 տոկոս, իսկ անկումը Եվրոպայի բորսաներում առավել զգալի էր՝ 1,8-3,6 տոկոս: