7 մարտի 2012 - 11:34 AMT
Գերմանիայի դատարան. Facebook-ն անօրինական տիրանում է օգտագործողների էլհասցեներին

Ըստ Գերմանիայի դատարանի, Facebook սոցիալալան ցանցը իր օգտագործողներին պատշաճ կերպով չի տեղեկացնում, թե ինչպես է օգտագործում էլեկտրոնային հասցեները թե՛ օգտագործողի և թե՛ օգտագործողի ընկերների։

Facebook-ի «Գտնել ընկերներին» ֆունկցիան թույլ է տալիս գտնել ծանոթներին նաև այլ օնլայն ռեսուրսներում, և Facebook-ին միանալու հրավերներ ուղարկել։ Այս որոնումը կարելի է կատարել հենց էլեկտրոնային փոստի միջոցով։

Բեռլինի դատարանը որոշել է, որ Facebook-ն անօրինական պահանջում է օգտագործողներից իրավունք՝ օգտագործելու իրենց կողմից վերբեռնվող բովանդակությունը, գրում է Bloomberg-ը։

2011-ին Գերմանիայի դատարանի կողմից Facebook-ն արդեն մեղադրանքներ ստացել էր։ Եվ այդ ժամանակ համաձայնություն էին կայացրել, որ պետք է այն մարդկանց, ովքեր Facebook օգտագործող չեն, զգուշացնեն, որ իրենց հասցեները հասանելի են ցանցի համար;

Facebook-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում Բեռլինի դատարանի որոշումը։

Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցն է 850 միլիոն օգտագործողով։