7 մարտի 2012 - 12:40 AMT
Եվրատեսիլի պաշտոնական կայք. Հայաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին

Հայաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ից, որն այս տարվա մայիսին կայանալու է Բաքվում, ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Եվրատեսիլի պաշտոնական կայքում: Այդպիսով, մրցույթին կմասնակցի 42 երկիր:

«Մենք իրոք հիասթափված ենք հայկական հեռարձակողի որոշումից»,-ասել է մրցույթի գործադիր սուպերվայզեր Ջոն Օլա Սանդը ЕВU անունից: «Չնայած Եվրոպական հեռարձակողների միության (EBU) հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովելու ջանքերին, մեզանից անկախ պատճառներով նման որոշում է կայացվել»:

«Եվրատեսիլ-2012» տեղի կունենա Բաքվի Baku Crystal Hall-ում, կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 22-ին և 24-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 26-ին: