ՀՀԿ-ն ներկայացրել է իր նորացված կայքը

ՀՀԿ-ն ներկայացրել է իր նորացված կայքը

PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ-ն նոր կայք ունի: Այսօր կուսակցության նոր կայքը ներկայացրել է պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Գաղտնիք չէ, որ 21-րդ դարում կայքերը լավագույն միջոցն են ինֆորմացիայի արագ, օպերատիվ փոխանցման, այս կամ այն ընկերության գործունեությանը ծանոթանալու համար»,-հայտարարել է նա:

Զաքարյանն ընդգծել է, որ նոր կայքի տարբերությունը նախորդից նրանում է, որ հնարավորություն կա կապվելու սոցիալական կայքերի հետ, օգտագործման հեշտությունը և ժամանկակից դիզայնը: Նա պատմել է, որ նոր կայքի միջոցով կարելի է ծանոթանալ կուսակցության պատմությանն ու գործունեությանը, դրա ղեկավարությանը, ֆոտոարխին, վիդեոֆայլերին, ինչպես նաև կլինեն պետական կառույցների հղումներ և այլն:

Պատգամավորի խոսքով, կայքում մանրամասնորեն ներկայացված է լինելու նախընտրական ծրագիրը: Կայքի միջոցով մարդիկ կկարողանան ծանոթանալ կուսակցության ամենամյա ֆինանսական հաշվետվություններին: Կայքը մշակված է «Հելիքս Կոնսալտինգ» ՍՊԸ կողմից, և մեծ ուշադրություն է դարձվել հետադարձ կապի տեխնոլոգիային, որպեսզի կուսակցությունը կարողանա օպերատիվ կերպով արձագանքի բնակչության դիմումներին:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---