8 ապրիլի 2003 - 18:32 AMT
ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՆՐԱՔՎԵ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն կկայանա ընթացիկ տարվա մայիսի 25-ին: Այսօր այդ մասին հրամանագիր է ստորագրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հիմք ընդունելով Ազգային ժողովի որոշումը: Նշենք, որ մայիսի 25-ին կկայանան նաեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները: