ԲԱՔՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՍԿԱՑԵԼ Է ԴՐԱ ԱՆԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՄ ԶԵԿՈՒՑՈՂԸ14 փետրվարի 2004 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է նվազագույն փոխզիջում, որի դեպքում միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչի որպես ՄԱԿ-ում համապատասխան տեղ ունեցող պետություն: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Եվրամիության Հարավային Կովկասի երկրների գծով զեկուցող Պեռ Գարթոնը: «Սակայն դա, ինչպես ինձ ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, իրենց համար ամենակարեւոր հարցը չէ», - նշել է Գարթոնը: Մինչդեռ, նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղը երբեք չի համաձայնի լինել պաշտոնական Բաքվի վարչական ենթակայության տակ: Այդպիսով, նշել է զեկուցողը, ձեւական տեսակետից Լեռնային Ղարաբաղը կարող էր լինել Ադրբեջանի մաս, սակայն պետք է լինի լիովին ինքնավար, ինչը չափազանց կարեւոր է առօրյա կյանքում: Ընդ որում, Պ.Գարթոնի խոսքերով, ԼՂՀ-ն համապատասխան տեղ չի պահանջում ՄԱԿ-ում, Եվրախորհրդում կամ էլ այլ կառույցներում, քանզի հասկանում է, որ դա իրատեսական չէ, եւ միջազգային հանրությունը չի ողջունում մեծ թվով ինքնիշխան երկրների ստեղծումը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա «նրանք այլեւս չեն ցանկանում կառավարել Լեռնային Ղարաբաղի հայերին, քանի որ հասկացել են, որ դա անիրատեսական է»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |