7 մարտի 2012 - 14:41 AMT
Հայաստանի ԱԳՆ-ն ու մի շարք այլ գերատեսչություններ նոր շենք կտեղափոխվեն

Մի շարք պետական գերատեսչություններ կտեղափոխվեն Զաքյան 2/1 հասցեում կառուցվելիք շենքը, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարությունը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարությունը հանձնարարել է քաղաքապետարանին մշակել արդարադատության նախարարության նախկին հրդեհված շենքի քանդման ու նորի կառուցման նախագիծը:

Լրագրողների հետ զրուցյում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԳՆ շատ աշխատակիցների համար այս շենքում տեղը չի բավարարում: