Անահիտ աստվածուհու գլուխը կցուցադրվի Հայաստանում 7 մարտի 2012 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Անահիտ աստվածուհու արձանի բեկորները ժամանակավոր ցուցադրության համար Լոնդոնի Բրիտանական թանգարանից կբերվեն Հայաստան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Իր հերթին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչին նշեց, որ այն կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունները, և կսերտացնի երկու թանգարանների կապերը: Այնուամենայնիվ Աշոտյանը նշեց, որ չի բավարարվի միայն ժամանակավոր ցուցադրությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ կպայքարի այն վերջնական Հայաստան բերելու համար: Հիմնադրամի նախագահն էլ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արձանը հայրենիքում ցուցադրելու գործընթացն այսօրվանից սկսելու է: Նրանք պատրաստելու են համապատասխան փաստաթղթեր և դիմելու են թանգարան: Այսօր` մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությանդեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհուարձանի բեկորները Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա։Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ԿԳ նախարարի հետ Մեծ Բրիտանիայի դեսպաններինփոխանցեցին Անահիտ դիցուհու արձանը հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը և հիմնադրամինախաձեռնությանը միացած երիտասարդների ստորագրությունները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փետրվարի 20-27-ը կազմակերպել էր ստորագրահավաք։Մայրաքաղաքից և հանրապետության տասը մարզերից շուրջ 20 հազար երիտասարդներ միացել են ՄեծԲրիտանիայի դեսպաններին հղված ուղերձին, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս,հանդես ենք գալիս հայկական մշակութային և պատմական արժեքները հայրենիք վերադարձնելունախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում ենԲրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |