7 մարտի 2012 - 14:44 AMT
Մահմեդականների համար փողոցում ծանոթանալն ամոթ է՝ հիմա դա կարվի ինտերնետում

Հայտնվել է հատուկ մահմեդականների համար նախատեսված ծանոթությունների կայք: Հաշվի առնելով, որ մահմեդականների համար փողոցում ծանոթանալն ամոթ է՝ հիմա դա կարվի ինտերնետում, հայտնում է Ալմաթիի կենտրոնական մզկիթի կայքը:

Ըստ կայքի հեղինակների, «ռեսուրսը պետք է լրջորեն օգնի լուրջ մտադրություններ ունեցող մահմեդականներին գտնել իրենց սերը», հայտնում է Aze.az-ը:

Ինչպես և ծանոթության այլ կայքերում, կա հաղորդագրությունների մասին կայծակնային ծանուցման համակարգ, օգտատերերի հարցաշարեր, լուսանկարներ, որոնման համակարգ:

Սակայն, տեղեկությունների հասանելիությունը կայքում առավել սահմանափակ է, քան այլ կայքերում: Առանց ամբոջությամբ լրացված հարցաշարի մահմեդականների ծանոթությունների նոր կայքի այցելուն չի կարող այլոց պրոֆիլները նայել ու հաղորդագրություններ գրել: Դա կարող է զերծ պահել մահմեդականներին նվազ լուրջ տրամամդրված օգտատերերից: