«Արմմոնո»-ի 3 ներկայացուցիչները ելույթ են ունենալու Լիտվայում 7 մարտի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնի 3 ներկայացուցիչներ այս տարի մասնակցելու են Լիտվայում կայանալիք թատերական փառատոնին: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Հայաստանը լիտվական փառատոնում ներկայացնելու են Կարեն Մկրտչյանը, Ռոբերտ Հակոբյանը և Զարուհի Խաչատրյանը: Այս տարի «Արմմոնո»-ի առանցքը կազմում էր լիտվական ծրագիրը: Ծրագրի շրջանակում փառատոնին հյուրընկալվել էին Լիտվայի մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Մարիա Տանանան, մոնոթատրանի անվանի դերասանուհի Բիրուտե Մարը, բեմադրիչ Լինաս Մարիուս Զայկաուսկասը և դրամատուրգ Ալուչիա Արմոնայտեն: Վերջինիս «Թռչնակը և փիսիկը» պիեսի հայաստանյան պրեմիերանկայանացավ փառատոնի օրերին: Փառատոնը բացեց Լիտվայի ԽՍՀ վաստակավոր դերասան, ԽՍՀՄվաստակավոր դերասան, Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Գեդիմինասի երրորդ աստիճանի պատվո շքանշանի ասպետ Ռեգիմանտաս Ադոմայտիսը: Հայաստանում էր նաև Լիտվայի մշակույթի փոխնախարար Դևիտաս Ստանպոնկուսը: «Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնը տեղի ունեցավ փետրվարի 29-ից մարտի 5-ը: Փառատոնին մասնակցել են մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ, դերասաններից մի քանիսը փառատոնիշրջանակում վարպետության դասընթացներ անցկացրեցին Երևանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների համար: «Արմմոնո»-ն առաջին անգամ անցկացվել է 2002 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, տնօրենը` Մարիաննա Մխիթարյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |