Կառավարությունը մերժել է հեռավոր շրջանների բնակիչներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախաձեռնությունը

Կառավարությունը մերժել է հեռավոր շրջանների բնակիչներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մարտի 7-ի նիստում մերժել է պատգամավոր Ռուզան Առաքելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված`«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում տնտեսական գործունեության արդյունքում ստացած եկամուտների մասով սահմանել շահութահարկի գումարի նվազեցման արտոնություն` առաջին հինգ տարիների համար 100 տոկոսի, իսկ հետագա հինգ տարիների համար` 50 տոկոսի չափով:

Ինչպես հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, նման հարկային արտոնությունները կստեղծեն հարկումից խուսափելու լուրջ հնարավորություններ;

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---