Anonymous-ը հարձակվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի կայքի վրա

Anonymous-ը հարձակվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի կայքի վրա

PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբի հերթական թիրախը դարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեղեկատվական ցանցը: Հաքերների խմբի կողմից վարչապետի տեղեկատվական ցանցի վրա հարձակման մասին հաղորդագրությունից հետո Էրդողանի աշխատակազմի տեղեկատվական անվտանգության հինգ մասնագետներ ձեռնամուխ են եղել տեղեկատվական ցանցի պաշտպանությանը:

«Կիբերմարտի» ընթացքում վարչապետի աշխատողները և Anonymous-ի հաքերըները փոխանակել են վիրավորական արտահայտություններ:

Տեղեկատվական անվտանգության աշխատողները, պարզելով, որ հարձակումները կատարվում են Չինաստանից և ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի համալսարաններից մեկից, անջատել են այդ համալսարանի ինտերնետը, որից հետո միայն հաջողվել է դադարեցնել հարձակումը:

Վերջերս ոստիկանությունն ԱՄՆ-ում և Իռլանդիայում ձերբակալել է Anonymous հաքերային խմբի վեց ենթադրվող մասնակիցների: ԱՄՆ-ում ձերբակալվել են այդ կազմակերպության հինգ անդամներ: Եվս մեկ հոգի ձերբակալվել է Իռլանդիայում:

Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ ԱՄՆ տարածքում ձերբակալվել են երկու բրիտանացիներ, երկու իռլանդացիներ և մեկ ամերիկացի: Երեքշաբթի օրը նրանք կկանգնեն Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի առաջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---