Այսօր Նիկոլյա Սարկոզին կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Այսօր Նիկոլյա Սարկոզին կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին 17:30-ին` երևանյան ժամանակով 20:30, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է «Le Figaro»-ն: Ֆրանսիացի նախագահը որոշել է հանդիպել հայ համայնքի հետ Սահմանադրական խորհուրդում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ էր համարելուց հետո մեկ շաբաթ անց:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 29-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Դրանից անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարել էր կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ, որը Հայոց ցեղասպանության համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---