7 մարտի 2012 - 16:37 AMT
Apple-ի արևային ֆերման, որն էներգիա է ստեղծում ընկերության սերվերների համար, աշխատանքը կսկսի հոկտեմբերին

Apple-ի արևային ֆերման, որն էներգիայի աղբյուր է դառնալու Հյուսիսային Կարոլինում ընկերության սերվերների ֆերմայի համար, օգտագործելու է SunPower արտադրության բարձր արդյունավետություն ունեցող պանելներ և կարող է աշխատանքը սկսել այս տարվա հոկտեմբերին:

San Jose Mercury News հրատարակությունը Apple փաստաթղթերից բացահայտել է տվյալներ, որոնց համաձայն Սան Խոսեից SunPower ընկերությունն այս երեքշաբթի օրը ձեռք է բերել պանելների վերաբերյալ պայմանագիրը: Ըստ երևույթին, Apple-ը պլանավորում է ինքնուրույն ֆինանսավորել նախագիծը, իսկ արևային ֆերմայում տեղադրվելու են առնվազն 14 ֆոտոէլեկտրական սարքավորումներ:

Առայժմ Apple-ը և SunPower-ը չեն մեկնաբանել նորությունը:

Անցած տարի իրազեկ աղբյուրները հաղորդել էին AppleInsider.com-ին, որ Leaf Solar Power ընկերությունը մասնակցելու է նախագծին, թեև ստույգ ապացույցներ մինչև հիմա չկան:

Տվյալների մշակման կենտրոնը զբաղեցնում է 500 հազար քառակուսի ոտնաչափ և տարածաշրջանում խոշորագույնն է: Այդ կենտրոնն ապահովում է iTunes և iCloud ծառայությունների աշխատանքը: