7 մարտի 2012 - 16:38 AMT
«Փարիզ-Նիս» հեծանվավազքի մի քանի մասնակիցներ հրաժարվել են մրցումներից` համաճարակի պատճառով

«Փարիզ-Նիս» հեծանվավազքի մի քանի մասնակիցներ հրաժարվել են մրցումներից` գաստրոէնտերիտի համաճարակի պատճառով:

Մարտի 7-ին մրցավազքից հրաժարվելու մասին հայտարարել է BMC Racing Team ներկայացուցիչ ամերիկացի Թեյլոր Ֆիննին և RadioShack թիմի 2 անդամներ` բելգիացի Յան Բակելանտսը և հոլանդացի Յոստ Պոստումը, հայտնում է Eurosport-ը: Այս տարի 5 շաբաթվա ընթացքում գաստրոէնտերիտի համաճարակով Ֆրանսիայում վարակվել է 900 հազար մարդ: