7 մարտի 2012 - 16:40 AMT
Յոզեֆ Բլատերը բաց նամակում ներողություն է խնդրել բրազիլացիներից ՖԻՖԱ գլխավոր քարտուղարի խոսքերի համար

ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը ձգտում է բաց նամակներով և անձնական հեռախոսազրույցներով հարթել հակամարտությունը, որն առաջացել է կազմակերպության և բրազիլական իշխանությունների հարաբերություններում: Բլատերը բաց նամակում ներողություն է խնդրել բրազիլացիներից ՖԻՖԱ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի խոսքերի համար, ով անցյալ շաբաթ կարծիք է հայտնել, որ Բրազիլիան աքացիի կարիք ունի, որպեսզի սկսի ավելի արագ պատրաստվել 2014-ի ԱԱ-ին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք ընդհանուր նպատակ ունենք՝ կազմակերպել աշխարհի գերազանց առաջնություն ֆուտբոլի և չեմպիոնների երկրում»,- ասել է Բլատերը: