16 փետրվարի 2004 - 18:51 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ ՈՒՂԱՐԿԵԼ ԻՐԱՔ
Հայաստանը ծրագրում է Իրաք ուղղարկել ԶԻԼ-131 մակնիշի 30 բեռնատար ավտոմեքենայից բաղկացած առաջին խմբաքանակը` որպես օգնություն երկրի հետպատերազմյան վերականգնման գործում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական, գնդապետ Մուրադ Իսախանյանը: Նրա խոսքերով, ներկայումս շարունակվում են բանակցություններն ԱՄՆ-ի հետ այդ հարցի շուրջ: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Հայաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ առաջիկա 4-5 ամսվա ընթացքում հայկական խաղաղարար խումբ Իրաք ուղարկելու վերաբերյալ: