7 մարտի 2012 - 17:10 AMT
Բարիի դատախազությունը կարծում է, որ «Բարի»-«Լեչչե» խաղը հյուրերի կողմից գնվել է 300 հազար եվրոյով

Բարի քաղաքի դատախազությունը կարծում է, որ 2010/11 սեզոնի իտալական A սեիայի 37-րդ տուրի խաղը «Բարիի» և «Լեչչեի» միջև հյուրերի կողմից գնվել է 300 հազար եվրոյով: Տերերի համար այդ խաղն արդեն չուներ մրցաշարային նշանակություն, քանի որ նրանք զբաղեցնում էին վերջին տեղը, սակայն հաղթանակը պետք է միակ սփոփանքը դառնար թիմի երկրպագուների համար:

«Լեչչեն» պետք է հաղթեր մրցակցին ընտրանիում մնալու համար, քանի որ եզրափակիչ տուրում պետք է հանդիպեր «Լացիոյի» հետ, որը պայքարում է Չեմպիոնների լիգայում մասնակցության համար: Արդյունքում «Բարին» 0:2 հաշվով զիջել է «Լեչչեին», իսկ վերջին տուրում «Լեչչեն» զիջել է «Լացիոյին»՝ 2:4, բայց մնացել A սերիայում: Մի խոսքով, Կրեմոնայի դատախազությունը կասկածներ ունի «Լեչչե»- «Լացիո» խաղի վերաբերյալ :

Իսկ ինչ վերաբերվում է «Բարի»-«Լեչչե» խաղին, ապա քննիչները տեղեկություններ ունեն, որ խաղից մի քանի օր առաջ Բարի են ժամանել մարդիկ, ովքեր պատրաստ են եղել մեծ գումար վճարել խաղի անհրաժեշտ ելքի համար: Ենթադրվում է, որ ստացված 300 հազար եվրոն բաժանվել է «Բարիի» խաղացողների միջև, ովքեր խառնված են պայմանագրային խաղում: