7 մարտի 2012 - 17:50 AMT
Լիլիթ Գալստյանը տղամարդկանց իրավունքների ոտնահարում չի համարում ընտրացուցակներում կանանց համար տեղերի ամրագրումը

ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը տղամարդկանց իրավունքների ոտնահարում չի տեսնում խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ընտրական ցուցակներում կանանց համար տեղերի առանձնացումը: «Ես դրանում չեմ տեսնում տղամարդկանց իրավունքների ոտնահարում: Եթե տղամարդիկ իսկապես գիտակցեին կանանց դերը, մենք չէինք գնա քվոտավորման: Եվ ես չեմ կարծում, որ 1/5 հարաբերակցությունը խախտում է տղամարդու իրավունքները»,- հայտարարել է նա մամլո ասուլիսում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:

Միաժամանակ, պատգամավորը մտավախություն է հայտնել, որպեսզի կանանց համար տեղեր առանձնացնելը չհանգեցնի կուսակցությունների ընտրացուցակներում կանանց համար տեղերի քվոտավորման գործընթացի ձևականացմանը: Նա հավելել է, որ Հայաստանում քիչ կան իսկապես կայացած կուսակցություններ, և կուսակցությունները հիմնականում դարձել են «հետաքրքրությունների ակումբներ», որոնք մեկ նպատակ ունեն՝ վերցնել կամ պահպանել իշխանությունը: «Կարծում եմ, մենք կաղքատացնենք մեր երկիրը՝ չօգտագործելով կանանց պոտենցիալը: Եթե մենք կարողանայինք քաղաքական դաշտ տեղափոխել fair-play կանոնը, ապա մեզ մոտ քաղաքականության մեջ կհայտնվեին արժանի կանայք: Եվ չէր լինի մտավախություն, որ կգա յուրաքանչյուր վեցերորդ կինը, ով իր վրա կվերցնի մեծամասնության նման լուռումունջ կոճակ սեղմողի դերը»,- ասել է Գալստյանը: