7 մարտի 2012 - 18:03 AMT
ՀՀ և ՌԴ նախագահները պատրաստակամ են շարունակել ռազմավարական համագործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

ՀՀ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, մաղթել հաջողություններ՝ ՌԴ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում:

ՀՀ և ՌԴ նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման և ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից: