7 մարտի 2012 - 18:40 AMT
Լևոն Զուրաբյանը քննարկել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավարի այցը Գերմանիայի դեսպանի հետ

Մարտի 7-ին Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ, հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԳԴՀ ԱԳ նախարար Գուիդո Վեստերվելլեի գլխավորած գերմանական պատվիրակության` Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին:--ԿԱ-