7 մարտի 2012 - 18:50 AMT
Վազգեն Սարգսյանի մայրը պարգեևատրվել է ՊՆ «Զինանշան» գերատեսչական մեդալով

Կանանց միջազգային օրվան ընդառաջ` մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում:

Շնորհավորելով կին զինծառայողներին ու միջոցառմանը ներկա կին ազատամարտիկներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է կանանց դերը արցախյան պատերազմում և այսօր Զինված ուժերում:

Պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի և Արցախի Ազգային hերոսների հարազատներ, մի խումբ կին զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ և երեք զինվոր որդի ունեցող մայրեր միջոցառման ժամանակ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով, իսկ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը` ՀՀ ՊՆ «Զինանշան» գերատեսչական մեդալով: