7 մարտի 2012 - 18:55 AMT
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է կին պատգամավորներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 7-ին հանդիպեց խորհրդարանի կին պատգամավորների հետ: Շնորհավորելով մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ, պարոն Նիկոյանը առողջություն, հաջողություն, երջանկություն եւ արգասաբեր գործունեություն մաղթեց նրանց, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Կին պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ուշադրության, ջերմ մաղթանքների, իրենց աշխատանքի գնահատանքի եւ շնորհավորանքի համար:

ԱԺ նախագահը ծաղկեփնջեր նվիրեց կին պատգամավորներին: