Հայ ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Հայ ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Բելգրադում ընթացող Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում շարունակում է վստահ ելույթ ունենալ հայ մարզիկ Միհրան Ջաբուրյանը (մինչև 55 կգ ք/կ): Ջաբուրյանը քառորդ եզրափակչում երեք փուլերում հաղթել է Անդրեյ Կոմարին (Բելառուս):

Կիսաեզրափակչում նա մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ջամալ Օտարսուլթանովի հետ: Մինչ այդ, 1/8 եզրափակչում հայ մարզիկը հաղթել էր ադրբեջանցի Գալիբ Ալիևին:

Նշենք, որ Ջաբուրյանն արդեն նվաճել է Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---