Իրավահավասարության և գործազուրկների իրավունքների համար պայքարողները զավթել են Fouquet’s փարիզյան ռեստորանը

Իրավահավասարության և գործազուրկների իրավունքների համար պայքարողները զավթել են Fouquet’s փարիզյան ռեստորանը

PanARMENIAN.Net - Գործազուրկների իրավունքների պաշտպանության ընկերակցությունների, ինչպես նաև արհմիությունների մոտ 60 անդամներ ներխուժել են Ելիսեյան դաշտերում գտնվող Fouquet’s փարիզյան ռեստորան և հրաժարվել են լքել այն ընդհուպ մինչև ոստիկանության ժամանումը: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդում է Le Figaro թերթը: «Մենք զբաղեցրել ենք այս հաստատությունը, որը սոցիալական անհավասարության խորհրդանիշն է, մի փուլում, երբ նախագահական ընտրությունների նախաշեմին մեր երկրում շատ քիչ են խոսում գործազրկության խնդրի մասին»,- լրագրողներին են հայտնել ակցիայի կազմակերպիչները:

Թերթի հաղորդմամբ, ռեստորանի երկու աշխատակիցներ վնասվածքներ են ստացել այդ ակցիայի ժամանակ: Վերջիվերջո դեպքի վայր շտապ ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներին:

Fouquet’s հաճախ են այցելում հայտնի մարդիկ և քաղաքական գործիչներ: Այդպես 2007թ. այդ ռեստորանում Նիկոլյա Սարկոզին տոնեց իր հաղթանակը նախագահական ընտրություններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---