Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ է արել չեղյալ հայտարարել Ջեքսոն-Վենիքի փոփոխությունը

Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ է արել չեղյալ հայտարարել Ջեքսոն-Վենիքի փոփոխությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է Ջեքսոն-Վենիքի փոփոխությունը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին նա հայտնել է ամերիկյան գործարարների հետ «կլոր սեղանի» ժամանակ: «Ես կարծում եմ, որ ցուցադրեցի, որ աշխարհի ցանկացած կետ կմեկնեմ, որպեսզի նոր շուկաներ բացեմ ամերիկյան ապրանքների համար: Այդ պատճառով էլ ես շատ էի աշխատում, որպեսզի հասնեի Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին: Ուստի ես Կոնգրեսին կոչ եմ արել չեղյալ հայտարարել Ջեքսոն-Վենիքի փոփոխությունը, որպեսզի բոլոր ամերիկյան ընկերությունները երկրի ողջ տարածքում կարողանան դրանից օգուտ քաղել»,- հաղորդել է Օբաման:

Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, փոփոխությունը չեղյալ հայտարարելը թույլ կտա ավելացնել ամերիկյան արտադրանքի արտահանումը Ռուսաստանի շուկա: Օբամայի խոսքով` «Ռուսաստանի զարգացող շուկայում պետք է նոր կանոններ ստեղծել: Երբ խոսքը գնում է մրցակցության և նոր աշխատատեղերի ստեղծման մասին, ոչ մի արտասահմանյան ընկերություն չպետք է առավելություն ունենա ամերիկյան ընկերությունների հանդեպ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---