Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը հեռախոսով քննարկել են Սիրիայի և Իրանի հիմնախնդիրները

Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը հեռախոսով քննարկել են Սիրիայի և Իրանի հիմնախնդիրները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի ընթացքում քննարկել է իրադրությունը Սիրիայի շուրջ և Իրանի միջուկային ծրագիրը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:

«Քննարկվել են արդիական միջազգային խնդիրներ` ներառյալ մերձավորարևելյան կարգավորման թեման, իրադրությունը Սիրիայի շուրջ և Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, այդ թվում` առաջիկա ժամանակահատվածում հնարավոր կապերի ժամանակացույցը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---