Մերձավորարևելյան կարգավորման գծով միջազգային միջնորդների «քառյակը» մարտի 12-ին կհավաքվի Նյու Յորքում

Մերձավորարևելյան կարգավորման գծով միջազգային միջնորդների «քառյակը» մարտի 12-ին կհավաքվի Նյու Յորքում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի մերձավորարևելյան կարգավորման գծով միջազգային միջնորդների «քառյակի» հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 12-ին Նյու Յորքում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության բաժինը:

«Մարտի 12-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի` Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության վերաբերյալ նախարարական նիստի ժամանակ տեղի կունենան մերձավորարևելյան «քառյակի» մասնակիցների (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) խորհրդատվություններ: Այս միջոցառման անցկացման նախաձեռնությամբ Ռուսաստանը հանդես էր եկել դեռևս 2012թ. հունվարին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---