Apple-ը ներկայացրեց Նոր 4G և HD iPad պլանշետային համակարգիչը

Apple-ը ներկայացրեց Նոր 4G և HD iPad պլանշետային համակարգիչը

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը ներկայացրեց իր պլանշետային համակարգիչ iPad-ի երրորդ սերունդը: Նոր iPad-ը չունի կոնկրետ անվանում, ողջ շնորհանդեսի ժամանակ այն պարզապես անվանում էին Նոր iPad:

Նոր iPad-ն ունի 2048x1536 pixel Retine HD 9.5 դյույմ անկյունագծով էկրան, աշխատում է iOS օպերացիոն համակարգի 5.1 նոր տարբերակով, A5X պրոցեսորով:

Պլանշետի տեսախցիկը տեսանկարում է 1080p HD վիդեո և կոչվում է iSight camera: Ֆոտոխցիկը 5 մեգապիքսել է: Ունի դեմքի ճանաչման, կադրի ստաբիլիզացիայի հնարավորություններ:

Նոր iPad-ն ապահովում է 4G LTE ցանց: Այն կարող է առանց լիցքավորման աշխատել 10 ժամ:

Նոր iPad-ն ունի 9.4մմ հաստություն և 652գրամ քաշ: Այն հասանելի է լինելու սև և սպիտակ գույներով, Wi-Fi և WiFi+ 4G տարբերակներով՝ համապաստախանաբար՝ 16Գ, 32Գբ և 64Գբ:

Նոր iPad-ը վաճառքի կդուրս գա մարտի 16-ին ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և ևս մի քանի երկրում, իսկ մեկ շաբաթ անց ևս 25 երկրներում: Wi-Fi տարբերակի գինը կարժենա 16Գբ՝ 499 դոլար, 32Գբ՝ 599 դոլար և 64Գբ՝ 699 դոլար, իսկ 4G տարբերակներինը համապատասխանաբար՝629, 729 և 829 դոլար:

Նոր iPad-ին հնարավոր է թելադրել ցանկացած տեքստ՝ անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով և անգամ ճապոներենով: Այս ֆունկցիան կոչվում է Voice Dictation:

Նոր iPad-ի համար թարմացվել են հայտնի iLife apps, Garage Band և iMovie ծրագրերը: Կարելի է գնել նաև նոր iPhoto ծրագիրը, որը ամբողջովին նոր ծրագիր է լուսանկարների խմբագրման պորֆեսոնալ ֆունկցիաներով:

Նոր iPad-ը շնորհանդեսը բացեց և փակեց Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---