ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է արդարանալ Հայոց ցեղասպանության մասին իր արտահայտությունների համար

ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է արդարանալ Հայոց ցեղասպանության մասին իր արտահայտությունների համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) նամակին: Ինչպես հաղորդում է ԱՀԴՀ մամլո ծառայությունը, իր գրավոր պատասխանում Քլինթոնը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության սխալ բնորոշումից` որպես «պատմական վեճ»: Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն այդ ոճիրը հանցագործություն չի անվանել: Այս համատեքստում Հանձնախումբը հիշեցրել է, որ ավելի վաղ և' Քլինթոնը, և' ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստում էին տվել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը չկատարեցին:

«Մինչ մենք գնահատում ենք այս քաղաքական ժամանակահատվածում ԱՄՆ հայազգի ընտրողների հետ աշխատելու Հիլարի Քլինթոնի ցանկությունը և, իհարկե, հաշվի ենք առնում այն փաստը, որ նա ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության մասին իր չափազանց վիրավորական արտահայտություններից, մենք շարունակում ենք խորապես մտահոգվել ցեղասպանության միջազգային հանցագործության նշանակությունը պարզ երկկողմ հակամարտության աստիճանի իջեցնելու նրա սխալական ջանքերից»,- հայտնել է ԱՀԴՀ նախագահ Քեն Խաչիկյանը: Նրա խոսքով`այդ սուտը Թուրքիայի կառավարության անբարոյական պատմվածքներն են, որոնք մշակվել են Անկարայի և նրա դաշնակիցների կողմից և նպատակ ունեն ինչ-որ կերպ հետաձգել այն օրը, երբ թուրքական հասարակությունն ու պետությունը կբախվեն «իրենց հանցագործությունների համար անխուսափելի բարոյական և նյութական պատասխանատվությանը»:

Հարկ է նշել, որ ԱՀԴՀ-ն նամակ է հղել Քլինթոնին` արտահայտելով պատգամավորների անհամաձայնությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշման հետ: Մասնավորապես խոսքը գնում է Քլինթոնի հայտարարության մասին, որ Հայոց ցեղասպանությունը պատմական խնդիր է:

Ավելի վաղ ԱՄՆ 61 կոնգրեսականներ նամակ էին հղել նույն հարցի վերաբերյալ:

Փետրվարի սկզբին ԱՄՆ կոնգրեսականներ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հեղինակներ Ռոբերտ Դոլդն ու Ադամ Շիֆը կոնգրեսականներին կոչ արեցին ստորագրել Հիլարի Քլինթոնին Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումը փոխելու կոչ անող նամակի տակ:

Հունվարի վերջին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանել, ինչպես վերջերս արեց Ֆրանսիան: «ԱՄՆ ուժեղ կողմերից է այն, որ մենք մարդկանց իրենց արտահայտությունների համար չենք պատժում»: Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենն, ինչ ուզում են: ԱՄՆ-ում նրանք այդպես էլ անում են: Մյուս երկրները կարող են այլ չափանիշներ և կանոններ ունենալ: Սակայն հուսով եմ, որ մենք երբևէ որևէ մեկին չենք պատժի արված արտահայտությունների համար»,-հայտարարել է նա:

Ընդ որում, նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական գործիչները չէ, որ պետք է լուծեն, այլ պատմաբանները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---