Կանանց տոնին կենցաղային տեխնիկայի խանութներում գործում է մինչև 10% զեղչ

Կանանց տոնին կենցաղային տեխնիկայի խանութներում գործում է մինչև 10% զեղչ

PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրենց տոնական առաջարկներով մշտապես հանդես են գալիս ոչ միայն հագուստի խանութները կամ գեղեցկության սրահները, այլև կենցաղային և համակարգչային տեխնիկայի խանութները։ Եվ ինչպես հայտնի է, բազմաթիվ կանայք ավանդական ծաղիկներից և օծանելիքից բացի նախընտրում են կենցաղային տեխնիկա, ինչպես օրինակ՝ սառնարան և լվացքի մեքենա։PanARMENIAN.Net ի թղթակիցը կատարել է ուսումնասիրություն և պարզել, թե կենցաղային և համակարգչային տեխնիկայի ո՞ր խանութներն են մատուցում անակնկալներ տոնի կապակցությամբ։

Հարցված գրեթե բոլոր խանութների տոնական զեղչերը չեն գերազանցում 10%-ը, փոխարենը կանանց մեկամսյակին անակնկալները նվերների տեսքով են։

Եվ այսպես «ԶիգԶագ», «Արայ», «LG» և «PC Electronics» խանութներում գործում է 10% զեղչ։ «ԶիգԶագ»-ը հեռուստացույց գնողներին մատուցում է նվերներ DVD-ների և Media Player-ների տեսքով։

«Vega»-ում բացակայում են զեղչերը, փոխարենը 3 ապրանք վաճառում են մեկի գնով, իսկ 150 000-ից ավելի գնումների դեպքում նվիրում փոշեկուլ։ «Vesta» խանութում առկա 10%-ին գումարվում է ևս 3% զեղչ։

«AG Electronics»-ում գործում է 7% զեղչ կենցաղային տեխնիկայի համար, իսկ համակարգչային տեխնիկա գնելիս սպասվում է 3-10% զեղչ։

«Samsung Electronics» -ում գործում է 7-10% զեղչ։ «LG» խանութում բացի 10% զեղչից, սառնարան կամ լվացքի մեքենա գնելու դեպքում տրվում են նվերներ՝ արդուկ, թեյնիկ և այլն։

«Rich Computers» համակարգչային տեխնիկայի խանութում նոթբուքերի համար սահմանված է 5-10% զեղչ, իսկ «VD Computers»-ում նոթբուք գնելիս նվերները համակարգչային աքսեսուարների՝ մկնիկների, վեբ-տեսախցիկների կամ պայուսակների տեսքով են։

Ամենամեծ զեղչը հարցված խանութներից գործում է «Beko» խանութում՝ 35% զեղչ։

Դե ինչ, նշված զեղչերը հետաքրքիր են ու բազմաբնույթ և գրեթե բոլոր խանութներում դրանք գործելու են մինչև ապրիլի 7-ը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---