Վիտալի Չուրկին. Ռուսաստանը մտահոգված է Լիբիայում Սիրիայի դեմ գրոհայինների նախապատրաստմամբ

Վիտալի Չուրկին. Ռուսաստանը մտահոգված է Լիբիայում Սիրիայի դեմ գրոհայինների նախապատրաստմամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտահոգված է ԼԻբիայում Սիրիայի դեմ գրոհայինների նախապատրաստմամբ, չորեքշաբթի ՄԱԿ ԱԽ-ում հայտարարել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք մտահոգված ենք այն հաղորդագրություններով, որ Լիբիայի տարածքում իշխանությունների աջակցությամբ պատրաստության հատուկ կենտրոն է կազմակերպվել այսպես կոչված սիրիացի հեղափոխականների համար»,-ասել է նա:

Ըստ նրա, կենտրոնի «սաները» գործուղվում են Սիրիայի «օրինական կառավարության դեմ մարտական գործողություններ մղելու համար»:

«Դա անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսակետից»,-ասել է Չուրկինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---