Շախմատի ԵԱ-ում Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը

Շախմատի ԵԱ-ում Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Թուրքական Գազիանթեպ քաղաքում շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել Ալինա Կաշլինսկայայի նկատմամբ, Լիլիթ Մկրտչյանը` Սոֆիա Գվետաձեի, իսկ Աննա Հայրապետյանը` Կամիլլա Սերոքսի նկատմամբ:

Լիլիթ Գալոյանը ոչ ոքի է խաղացել Իրինա Բուլմագայի հետ, միակ պարտությունը կրել է Մարիա Կուրսովան, ով զիջել է Նատալյա Պոգոնինային:

Մրցաշարային աղյուսակում Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով հայտնվել է 16-րդ հորիզոնականում, իսկ Էլինա Դանիելյանը ևս 4 միավորով 17-րդ հորիզոնականում է: Նրանք առաջատար Տրանգ Հոանգից ետ են մնում 1.5 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---