ՎԶԵԲ-ը բարդություններ է տեսնում Ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու ճանապարհին

ՎԶԵԲ-ը բարդություններ է տեսնում Ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու ճանապարհին

PanARMENIAN.Net - ԵՄ «Խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու մասին պայմանագրին» միանալու շուրջ Հայաստանի հետ մեկնարկած բանակցությունները բարդ և տևական գործընթացի սկիզբ են, որի շրջանակներում մեծ աշխատանք պետք է կատարվի:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է կիսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«Այդ գործընթացի շրջանակներում պետք է սկսել ֆիտոսանիտարիայի ոլորտի, սննդամթերքի անվտանգության, միջազգային առևտրում արտահանման կանոնակարգման հարցերից»,-ասել է նա: Ավելին, ըստ նրա, աշխատանք է կատարվում Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ:

Այնուամենայնիվ, ՎԶԵԲ-ը գնահատում է այդ քայլը շատ դրական և ակնկալում է զգալի փոփոխություններ ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում: «Մենք նախկինի պես կֆինանսավորենք առևտրային ընկերությունները ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդավորված՝ բանկերի միջոցով, բարելավելով նրանց հնարավորությունները եվրոպական շուկա դուրս գալու հարցում»,-ասել է Վալերիու Ռազլոգը: Այդ համատեքստում նա հավելել է, որ բանկը կմասնակցի այդ գործընթացին ու կսատարի Հայաստանին, այդ թվում նաև տարբեր ուղղություններով տեխնիկական աջակցության միջոցով:

ԵՄ առևտրային քաղաքականության հանձնաժողովը փետրվարի 20-ին միաձայն որոշում ընդունեց Հայաստանի հետ «Խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելու մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---