17 փետրվարի 2004 - 17:50 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀ-2004» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Մայիսի 11-14 Մոսկվայի «Էքսպոցենտր»-ում տեղի կունենա «Հայաստան եւ խաղաղություն-2004» առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրել են Զարգացման հայկական գործակալությունում, ցուցահանդեսում կներկայացվի Ռուսաստան արտահանվող հայկական արտադրանքի ողջ ասորտիմենտը, մասնավորապես, սննդամթերք, խմիչքներ եւ այլն: Ցուցահանդեսը կազմակերպել են Ռուսաստանում Հայաստանի եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունները: