Տարոն Մարգարյան. Առողջություն, երջանկություն ու հաջողություններ ձեզ, մեր սիրելի մայրեր, կանայք ու քույրեր

Տարոն Մարգարյան. Առողջություն, երջանկություն  ու հաջողություններ ձեզ, մեր սիրելի մայրեր, կանայք ու քույրեր

PanARMENIAN.Net - «Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ձեր բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարություններին դիմակայելու կարողությամբ ու անսպառ լավատեսությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք ամբողջացնում եք հայ կնոջ կերպարն ու արժանի եք ամենաբարձր գնահատանքի»,- շնորհավորելով Կանանց միջազգային օրը՝ գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Անուրանալի է նաև ձեր ավանդը մեր հաղթանակների, մեր պետության կայացման գործում։ Ձեր հոգածությամբ է նաև այսօր օր օրի շենանում մեր երկիրն ու սիրելիմայրաքաղաքը։Պատահական չէ, որ ձեր տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ։ Գեղեցկության տոնն այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ուրեմն թող որ գարնանաբույրտոն լինի ձեր կյանքի յուրաքանչյուր օրը:

Առողջություն, երջանկություն ու հաջողություններ ձեզ, մեր սիրելի մայրեր, կանայք ու քույրեր»,- մաղթել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---